Պկու /պզիկ/

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Պկու Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պկուն պատկանում է կտրված-լեզվավոր սրինգների ընտանիքին: Այն բաղկացած է 3 մասից՝ եղեգնե, կտրված լեզվակով պզիկը, երկար փողը և պոզը: Պզիկը հագնում է փողի մեջ, իսկ պոզն ամրանում է ծայրին: Փողն երեսի կողմում ունի 6 ձայնահան անցք, իսկ հակառակ կողմում՝ 1: Անցքերը տեղադրված են հավասարաչափ: Պոզը կեռ է, վերևի մասում՝ սև, իսկ դեպի ցած /լայնացող մասում/ ՝ սպիտակ: Վարպետ՝  Ռուբեն Ռուշանյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980 թ. Նյութը՝  Փայտ,եղեգ, կոտոշ Երկարություն (սմ)՝  31 Տրամագիծ (սմ)՝  3,5 Հայտնաբերման ժամանակը՝  1981 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3265/3 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-73