Պկու /պզիկ/

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Պկու Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պկուն /պզան/ պատկանում է կտրված-լեզվավոր սրինգների ընտանիքին: Այն բաղկացած է 3 մասից՝ եղեգնե պզիկ, փայտյա փողը և պոզը: Եղեգնե մասը հագցվում է փայտե քուղի մեջ, իսկ ծայրին՝ պոզը: Պզիկը ունի կտրված լեզվակ: Փողը երեսի կողմում ունի 8 ձայնահան անցք, որոնք դասավորված են հավասարաչափ: Հակառակ կողմում ունի 1 ձայնահան անցք: Փողի ծայրին ամրացող պոզը կեռ է, քիչ լայնացողև նպաստում է ձայնի հզորությանը: Պոզը մուգ գույն ունի, որը ծայրի մասում սպիտակում է: Վարպետ՝  Ռուբեն Ռուշանյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980 թ. Նյութը՝  Փայտ, եղեգն, կոտոշ Երկարություն (սմ)՝  38,5 Տրամագիծ (սմ)՝  3,5 Հայտնաբերման ժամանակը՝  1981 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3265/4 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-73