Պլյուշկին

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Մանր պլաստիկա Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Ծեր տղամարդու ֆիգուր է ամբողջ հասակով, մեծ կուզով, ամուր կանգնած, միացված ոտնաթաթերով և ծնկներով, իր առաջ ծալված արմունկներով ափերի մեջ պահում է ինչ-որ իրեր, Հագին երկար, գոտևորված, մինչև ծնկները, երկարաթևք, վեր բարձրաված օձիքով խալաթ է(որի տակից երևում է թաշկինակը): Խալաթի փեշերը անհարթ են, կան ռելիեֆային կարկատաններ, իսկ տակից երևում է կարճ, լայն անդրավարտիքը, բոբիկ ոտքերին մաշված սանդալները: Ճակատին ժապավեն է: Դեմքը քառակուսի է, նեղ աչքերով և լայնատարած հոնքերով, լայն քթով, ներս ընկած այտերով, քթի մոտից դեպի բացված շուրթերը գնում են խոր կնճիռներ: Ֆիգուրը կանգնած է բարձր գլանաձև պատվանդանի վրա: Հեղինակ՝  Բեզրուկով Պավել Պավլովիչ 1890-1978 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1945 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-231