Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Կինո-թատերական ձեւավորումներ/էսքիզներ
Տեսակ/ժանր՝
Կինո-թատերական դեկորի/տեսարանի էսքիզ
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Ձախից խոշոր պլանով պատկերված տղամարդկանց կիսաֆիգուրներ են՝ դիմակավորված/շորափոխ փեսացու/ երաժիշտներ՝ գույնզգույն կապույտ, կարմիր հագուստներով, թմբուկն ու հարմոնը ձեռքին: Նրանց հետևում՝ աջից, կիսաշրջանով կանգնած հանդիսատեսների կիսաֆիգուրներն են՝ երկու տղամարդ՝ սև-շագանակագույն կապաներով և գլխարկներով, բլիթներ վաճառողը՝ արկղը ձեռքին, մի կին՝ ծաղկավոր կապույտ-կարմիր գլխաշորով, որ նայում են չորս կոպիտ տիկնիկներին՝ ծաղրածույին, մահակով Պետրուշկային, գայլին ու ոստիկանին, որ երևում են կարմիր, կապույտ նախշերով ոչ մեծ վարագույրի վերևից: Հետևի պլանում՝ ձախ մասում, կա մի ձի՝ լծած ձմեռային սայլով, կիսադեմով մի տղամարդ՝ նստած կառապանի տեղում, ինչպես նաև գորշ երկնագույն բնանկար՝ ծառերով բալագանների վրաններով: Գիրն ընդհանրական է՝ օքրա-երկնագույն խոշոր կետերով:
Հեղինակ՝ Սուդեյկին Սերգեյ Յուրևիչ 1884-1946Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-178