Պարող գեղջկուհին

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Մանր պլաստիկա Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է պարող գեղջուհի՝ ամբողջ հասակով, լայն բացված ոտքերով և կողք տարած ձեռքերով, ծալված արմունկներով, ձախ ձեռքը դրված է գոտկատեղին, աջը՝ տարած է գլխի մոտ երիտասրդ կնոջ ֆիգուր է: Հագին լայն, սպիտակ շապիկ է, կարմիր զարդանախշով, երկար մոխրագույն, կապույտ անթևք, լայն շրջազգեստով՝ սպիտակ գուլպաներով, կարմիր, մոխրագույն, սև վանդակներով և մուգ, ցածր երկարաճիտք կոշիկներով: Գլխին գլխաշորի վրայից հագած հարթ, կարմիր, շագանակագույն բուսազարդանախշերով գլխարկ է, որը կապվում է կզակին: Աչքերը և հոնքերը ուրվագծված են մուգ ներկերով, այտերը և շուրթերը արված են վառ վարդագույն գույնով: Մշակված է ազատ և ընդհանրացված ձևով: Արտադրողի անվանումը՝  Կուդինովների գործարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-313