Պարող բաքոսուհիները

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/դիցաբանական Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Կոմպոզիցիան բաղկացած է այծի և երկու երիտասարդ բաքոսուհիների ֆիգուրներից՝ բարդ դիրքերով, ամբողջ հասակով, ծածանվող կարճ, թեթև, թափվող ծալքերով տունիկաներ հագած, որոնցից մեկի կուրծքը մերկացած է: Նրանցից ձախ կողմինը թեթևակի կռացել է և ձեռքը մեկնել իր ոտքի մոտ գտնվող այծիկին, իսկ աջ ձեռքով գրկել է մյուս կնոջը: Երկրորդ բաքոսուհին արված է բարձր ռելիեֆի տեխնիկայով՝ ոճավորված բուսականությամբ, նա հիմքից բարձրացրել է աջ ոտքը և ձեռքերը, որոնցում դափ է պահում: Մակերեսը արված է հարթ, ընդհանարացված, իսկ դիմագծերը դասական ոճով: Հեղինակ՝  Կլոդիոն (Կլոդ Միշել) 1738-1814 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-230