Պատմական Հայաստանի զինանշանը թղթի վրա

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Պատի զարդ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Պատմական Հայաստանի զինանշանը թղթի վրա (էսքիզ կանվայով գործ. համար): Թղթի վրա, կետերով տարածության մեջ մանր քառակուսիներ են, վրան հավասար և համաչափ հեռավորությամբ Հայաստանի (պատմական) զինանշանի պատկերը՝ կազմված. 1) զինանշան՝ երկու կողմից կապույտ ծալված դրոշներ, վրան՝ առյուծներ, մեջտեղում՝ վահան, 2) պեգաս և արև, 3) առյուծ և Հ. Ք. գլուխը, 4) լուսին, աստղեր, խոյ: Վահանի գլխին՝ թագ, վրան՝ խաչ: Դրոշի երկու կողմերում վարդագույն ժապավեն՝ վրան առյուծ, Հ. Ք. գլուխը և խոյ: Ժապավենի երկու կողմերում կապույտ դրոշներն են՝ վրան պեգաս, արև և արծիվ: Զինանշանի տակ հերարձակ կին է՝ փլատակների վրա նստած (Մայր Հայաստանի խորհրդանիշ): Երևում են Վան, Կարին, Անի, Մուշ, Արմավիր գրությունները, ներքևում՝ Ն Շ Ա Ն Ա Կ Ք Ն Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ե Ա Յ Ց: Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբ Չափս՝  48 x 61 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2044