«Պատմա-բանասիրական հանդես» N 4

«Պատմա-բանասիրական հանդես» N 4

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կրեմագույն աղտոտված կազմին սև և կարմիր տպատառեր են: «Հոդվածներ» բաժնում Հ. Թամրազյանի «Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը /ծննդյան 80-ամյակի առթիվ/ հոդվածն է: Հեղինակը անդրադառնում է Չարենցի վեպի և Տերյանի «Երկիր Նաիրի» բանաստեղծական շարքի ստեղծման հոգեբանական շարժառիթներին, ազդակներին, 2 բանատեղծների երկերի ու հայացքնեերի միջև եղած ընդհանրություններին /էջ 23-43/: «Հաղորդումներ» բաժնում Հ. Մովսիսյանի «Եղիշե Չարենցի երկերի թարգմանությունները Իրանում» հոդվածն է /էջ 99-103/: 1960-ական թթ. պարսկական մամուլը անդրադարձել է Չարենցի ստեղծագործական կյանքին: 1969թ. «Օմիդե Իրան» շաբաթաթերթը ներկայացրել է բանաստեղծի կյանքը, գործունեությունը, մեծերի կարծիքները: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2151 358 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 5275