Պատի զարդ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Պատի զարդ Բնօրինակի անվանում՝  Պատի զարդ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Պատի զարդը ուղղանկյունաձև է, կարված սպիտակ բամբակյա կտորից, չորս կողմը դարձածալված է: Կապույտ քուղով առանձնացված դաշտում կրկնակի խաչկարով ասեղնագործված է տեսարան Հառիճավանքից. առաջին պլանում պատկերված է ձորը` գետով, կամուրջով ու երկու ծառերով, իսկ վերևի երկրորդ պլանում աջից պատկերված է վանքը, ձախից` դպրատունը: Բազմագույն է, գերակշռող գույներն են տարբեր երանգների աղյուսագույնը, կապույտը, կանաչը, շագանակագույնը, մանուշակագույնը և թանաքագույնը: Լայնություն (սմ)՝  83 Երկարություն (սմ)՝  56 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ք. Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1971 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 250 Բաժնեհաշվառանիշ՝  Գ 21/9