Պատի զարդ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Պատի զարդ Բնօրինակի անվանում՝  Պատի զարդ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև պատի զարդը կարված է սպիտակ բամբակյա կտորից, երկու եզրերը դարձածալված են: Պատի զարդի կենտրոնում, թեքությամբ պատկերված է քնար, որից դեպի աջ ու ձախ, կորավուն ցողունից դուրս եկող մեկական կարմիր ու երկուական մանուշակագույն ծաղկապատկերներ են` կապտականաչավուն և կանաչ տերևներով: Քնարի շուրջ ասեղնագործված են տարբեր չափերի և գույների (վարդագույն, բալագույն, կապույտ, մանուշակագույն) ծաղիկներ ու տերևներ: Լայնություն (սմ)՝  35 Երկարություն (սմ)՝  78 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դարի կեսեր Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 250 Բաժնեհաշվառանիշ՝  Գ 21/76