Պանիր կտրատելու տախտակ (երեք առարկաներից բաղկացած կոմպլեկտից)

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Խոհանոցային տախտակ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև տախտակ է ներքևի մասում կլորավուն անկյուններով և կողքերին փոքրիկ ելուսներով, որոնցից ուղղանկյունը թեթևակի լայաննում է և դառնում փոքր տերևաձև “ֆրոնտոն”՝ կենտրոնում անցքով կախելու համար: Դաշտի կենտրոնում բարակ շրջանակով դրասանգ է, որը շրջանակում է, թեք կրկնապատկված արծաթագույն, բրոնզեգույն գծիկներով, պայմանական երկնագույն, մոխրագույն երկնքի ֆոնի վրա, թեթևակի ամպերի տեսքով: Դեղնականաչ գույնի խոտի վրա բարակ, մանր սաղարթով, սուր շագանակագույն ճյուղերով ծառերի միջև պատկերված են երկու նստած ֆիգուր: Ձախ կողմում երիտասարդ կին է՝ վարդագույն, նարնջագույն երկար զգեստով և սպիտակ, ազատ շապիկով, ծղոտե կլոր գլխարկով թեթևակի թեքված գլխով, ձախ ձեռքը տարել է դեպի սիրունատես դեմքը, իսկ աջ ձեռքը իջեցրել է դեղին, շագանակագույն բարձր բռնակով զամբյուղի վրա: Աջից մուգ մազերով երիտասարդ տղամարդ է, կարճ, մետաքսե, բաց մանուշակագույն տաբատով, թեթևակի դեղին, օքրայագույն կամզոլով, սպիտակ շապիկի ժանյակազարդ օձիքով և մանժետ վրայից, նստած է ուղիղ մեջքով, աջ ոտքը (զածրակրունկ, կարմրավուն կոշիկով և սպիտակ կիսագուլպայով) դրել է ձախ ծնկի տակ, և գլուխը թեքել է դեպի կինը: Դրվագը ավարտվում է բարակ գծերով “ճյուղ- փաթիլի” պայմանական տեսքով: Արտադրողի անվանումը՝  Կուզնեցովների գործարան Դուլյովոյում Հայտնաբերման վայրը՝  Ռուսաստան, Դուլյովո Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ -351