Պահարան-սեկրետեր մարմարյա տախտակով

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Դեկորատիվ առարկաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Սեկրետեր է, որի վերին մասը իրենից ներկայացնում է մոխրասպիտակավուն մարմարե սալիկ, որը առաջ է գալիս ճակատային և կողային հատվածներից: Ունի ոչ շատ բարձր քիվ (կարնիզ) ՝ զարդարված բրոնզեգույն, մետաղական, ոճավորված ծաղիկների և տերևների տեսքով ժապավեն-ներդիրով: Կողային հատվածները հարթ են: Դիմային հատվածը ոչ շատ խորը ուղղանկյուն դարակ է՝ ողջ պարագծով մետաղական ներդիր ժապավեն է զարդարված բուսական դրվագներով: Սև դաշտի կենտրոնով ողջ տրամագծով երևում է բրոնզե, դրվագազարդում՝ոճավորված տերևների և ճյուղերի տեսքով: Նույն ոճով են արված նաև մյուս չորս դարակները, որոնք տեղադրված են կենտրոնական ուղղանկյուն դռնակի տակ: Ներսում ևս մեկ հատ ուղղակնկյուն դաշտ է ներգծված մետաղական ներդիրով, դրա կենտոնում մեծ ոսկեգույն ներդրվագ է S –աձև տերևներով, ճյուղերով և տերևներով, որի կենտրոնում ոճավորաված ջահանման ծաղկաման է ծաղիկներով: Ներքևում ոչ բարձր պատվանդան է սահմաններից դուրս եկող և ներգծված բարակ բրոնզե ներդիրով ոճավորված հատած պատվանդան փարթամ ոճավորված տերևներով և ծաղիկներով, միացված երկու նեղ մետաղական գծերով և նմանատիպ ներդիրներ ուռուցիկ ռելիեֆով, ծանր ծաղկաշղթայով վերևի հատվածում: Ոտքերը 4-ն են, տափակ զարդաճաղ գլանի կենտրոնում: Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի երկրորդ կես Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-236