Չափակարկին

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի չափակարկին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է բռնակից, կլոր գլխիկից և տափակ, ներքևում սրածայր թևերից: Թևերի վրա՝ կենտրոնից քիչ վեր կան մեկական գլանաձև ելուստներ, որոնք հակառակ կողմից ամրացված են կլորագլուխ գամերով: Այս ելուստներից մեկը միջանցիկ անցք ունի, որի միջով անցնում է գնդաձև գլխիկով հեղյուսը և պարուրակով անշարժ միանում մյուս ելուստին: Հեղյուսն ունի կառանիչ՝ սեղմիչ-պտուտակ և կոնաձև շարժական հավելված, որոնց օգնությամբ ֆիքսվում է անհրաժեշտ չափը: Երկարություն (սմ)՝  10.8 Նյութը՝  պողպատ Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8358/51 Բաժնեհաշվառանիշ՝  Ակ-2-624