Չափակարկին

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի չափակարկին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կազմված է շրջանաձև գլխիկից և կլոր, ներքևում սրածայր թևերից: Գլխիկը պատրաստված է մետաղալարից, ունի երկու գալար, ծայրերը մտնում են թևերի մեջ և ամրանում: Թևերից մեկին՝ գլխիկից քիչ ներքև, զոդված է հեղյուս /մոտ 5.5սմ/, որը գրեթե մինչև գլուխն ունի ուղղանկյունաձև կտրվածք, որով գրկում է մյուս թևը և առաջ անցնում: Հեղույսն ունի կոնաձև, ատամնավոր եզրով կառանիչ, որի միջոցով ֆիքսվում է անհրաժեշտ չափը: Երկարություն (սմ)՝  14.6 Նյութը՝  պողպատ Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/31 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628