Չափագրություն

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Գծագրեր/մանրակերտեր Տեսակ/ժանր՝  Հավատքին առնչվող շինությունների եւ մանրամասների Բնօրինակի անվանում՝  Ակոբ-Բեկի խաչ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Հատակագիծ` ամրոցի և մատուռի . գծված սև մատիտով ուղղանկյունաձև նկարչական ալբոմի սպիտակ (խունացած) թղթի վրա: Թղթի վերևի մասում սև և կարմիր մատիտներով գրված է հուշարձանի գտնվելու վայրի և հուշարձանի անվանումները (Ակոբ-Բեկի խաչ, Վ. Աղդան), N15: Աջ կողմի մեջտեղում կարմիր մատիտով`չափագրության հին համարը (N189): Ձախ կողմում կապույտ թանաքով նշված է համար (156) : Չափագրությունը կաշվե և ստվարաթղթե կազմով (30սմ x 21,5սմ) նկարչական ալբոմի 5-րդ թերթն է, որի կազմին սոսնձված ուղղանկյունաձև սպիտակ թղթի վրա նշված է կատարող հեղինակի ազգանունը, կատարման ժամանակը և չափագրված հուշարձանների գտնվելու վայրերը : Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1938թ. Նյութը՝  թուղթ (նկարչական ալբոմի թուղթ), մատիտ Չափս՝  29,5սմ x 21սմ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշի մարզ, Իջևանի տարածաշրջան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 866 Բաժնեհաշվառանիշ՝  Չ 143/1-5