Չարենցի անտիպներից արտագրված Ռեգինա Ղազարյանի կողմից

Չարենցի անտիպներից արտագրված Ռեգինա Ղազարյանի կողմից

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմին, էջերին, կան փիրուզագույն, մանուշակագույն, կապույտ թանաքով նշումներ, ընդգծումներ, բծեր: Տետրի կազմին Ռեգինայի տողերն են .«Խառը գործեր հիմնականում 1936թվ-ին գրված անտիպների մեծ մասը նվիրված են Մագդա Բուրջալյանին Չարենցի անտիպներից. Ռեգինա»: Կազմի ներսում արտագրած է. «Ձեռագիր NWN ծաղկաձոր 20.08. Anno Domine MCM 1936 Յե. Չարենց»: 1-ին էջին 20.08.1936թ. «Կրկին կանգնած եմ ես ինքս իմ դեմ շվար», .... Գարունն ես մանկահասակ».. Վերջին էջին` «Սուվենիր Կիմիկին» 1936թ. 08 ծաղկաձոր, Գրողների հանգստյան տուն».... .«Եթե լենինյան կամքով քեզ վարես 20-րդ էջին Չարենցի նամակն է. «Մոսկվա, Կրեմլ, Ստալինին» 21 էջին կապույտ թանաքի 35 եւ 0.5սմ-ի չափով հետքեր կան: Նամակը 20-23 էջերին է: Կան Ե. Չարենցի էրոտիկ տողեր: Կազմի դիմերեսի ներքևում` ձախ կողմում, եւ ներսում` ներքևում, ՉՏԹ կնիքն է:Վերջին էջի ներքևում` մեջտեղում նույնպես ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 7360