Ուսնոց (շալ)

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է բամբակյա կտորից, ունի ուղղանկյունձև տեսք: Եզրերին ամրացված է արծաթաթելով և մետաղյա թիթեղիկներով գործված ժանյակ: Նեղ եզրամասերում մետաքսյա, մետաղյա թիթեղներով ու արծաթաթելով ասեղնագործված են կենաց ծառ հիշեցնող հորինվածքներ, որոնց արանքում կլորավուն ծաղկանախշեր են: Ծաղկանախշերից վերև եռանկյունաձև պատկերներ են: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ուռհա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  18-րդ դար Նյութը՝  բամբակ, մետաքս, արծաթաթել, մետաղ Լայնություն (սմ)՝  68 Երկարություն (սմ)՝  126 Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/199 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085