Ուռիներ: Բնանկար երեկոյան լույսով

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Առաջին պլանում ափի նեղ հատված է դեղին, կանաչ խոտով, կանաչ, շագանակագույն թփերով և ցածլիկ ծառերով, կոր ծառաբներով, սուր ճյուղերով և նոսր կանաչ, մուգ դարչնագույն սաղարթով: Նրանց միջև մոխրագույն վարդագույն գետի հարթություն է կանաչ բուսականությամբ /կամ ափի մի մասով?/: Ձախից՝ ավելի մոտ կենոտրոնին, մերկ կնոջ ֆիգուր է, մեջքի կողմից, կանգնած մինչև կոճը բարձր խոտի մեջ/ջրի?/ հենված աջ ոտքին և ձախ ոտքը ծնկի հատվածում թեթևակի կորացրած: Ամրակազմ մարմինը, ծածկված է թեթև մոխրագույն, շագանակագույն կտորով, կռացել է թեթևակի ձախ և առաջ, աջ ձեռքը ծալված և բարձրացված է արմնկի հատվածում պահում է կտորը: Աջից անորոշ կարմիր առարկա է /հագուստ?/: Ծառերի վերևում մոխրագույն, վարդագույն մաքուր երկինք է: Հեղինակ՝  Օսմյորկին Ալեքսանդր Ալեքսանդրովիչ 1892-1953 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1938 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  Ж-30 ԿԱ ԿՊ 32