Որսորդը՝ շեփորով

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Մանր պլաստիկա Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Երիտասարադ, խոշոր, կլորավուն դեմքով, մոտ տեղադրված կլոր աչքերով, ցածր, կարճ, կլորավուն մուգ հոնքերով տղամարդու պատկեր է: Հագին բաց գույնի, կանգնած օձիքով, թևքերին մուգ գույնի մորթիով, նեղ մուգ գոտիով գոտևորված կիսաբաճկոն է, որի եզրերը եզրակավորված են, գլխին՝ բարձր քառանկյունի գլխարկ է և լայն պարկանման տաբատ, և մուգ սրածայր կոշիկներ: Կանգնած է ուղիղ, լայն բացված ոտքերի վրա, աջ ձեռքը արմունկի հատվածում ծալված պահում է բերանում դրված շեփորը, իսկ ձախում՝ հետևի ոտքերից բռնած նապաստակ է: Որսորդի ոտքերի մոտ պատկերված է փոքր, հետևի թաթերի վրա նստած, բաց գույնի, մուգ նոսր բծերով, երկար, սև ականջներով և վզկապով, սրածայր դնչով տիրոջը նայող շնիկ: Հեղինակ՝  Ըստ Ն.Ստեպանովի նմուշօրինակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1800-1850 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-286