Շքանշան՝ Կոմանդորի կոչում տիտղոսի՝ շնորհված Ա.Խաչատրյանին «Երաժշտարվեստում ունեցած վաստակի համար». Փարիզ, 1974թ.:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Շքանշան Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Շքանշանը բուրգերի տեսքով է, դեղին մետաղից, դրանց մեջտեղում՝ պատված կանաչ էմալով: Միջնամասում կա խորաքանդակային գրությամբ կլոր սկավառակ «Ordere des Arts et des Lettres»: Օղակի ներսում պատկերված է կնոջ գլխի տեսքով սպիտակ էմալե խորաքանդակ: Շքանշանի դարձերեսի պատկերը նույնպես դիմային է, վրան կա գրություն. «Republique Francaise», իսկ մեջտեղում տառերի մոնոգրամմա A և L: Շքանշանը կախված է օղակից, օղակը՝ շղթայից, կապված է կանաչ և սպիտակ գույնի զոլերով մուարե ժապավենով: Նյութը՝  մետաղ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ֆրանսիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1974 թ. Նվիրատու՝  Կարեն Արամի Խաչատրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  400 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 186