Շնիկ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Մանր պլաստիկա Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Շան ֆիգուր է երկար, ալիքաձև մազերով կատարված բարձր ռելիեֆով, ականջներին և մեջքին ներկված են շոկոլադե և շագանակագույն երանգներով: Շունը հանգիստ նստած հետևի թաթերի վրա, առաջի թաթերը մշակված են ուղիղ, գլուխը թեքված է դեպի աջ: Աչքերը, քիթը և բերանը մշակված են մոխրագույն, սև, շագանակագույն գույներով: Համանմանորեն արված են թաթերի ճանկերը: Մազերը գլխին և մռութին արված են ծավալային, առանձին մազափնջով: Արտադրողի անվանումը՝  Ա. Գ. Պոպովի գործարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան, Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1845-55 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-281