Շապիկով կանգնած կինը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Մանր պլաստիկա Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է ամբողջ հասակով ուղիղ կանգնած, փարթամ երիտասարդ կին, լայն բացած ոտքերի վրա և մուգ գույնի կոշիկներով, լայն բացած ձեռքերով, կանգնած ուսերի ուղղության մարկարդակի և արմունկների հատվածում ծալած, աջ ձեռքի դաստակը բարձրացված է դեպի դեմքը, իսկ ձախով մոտեցրել է կրծքին: Կինը սպիտակավարդագույն մարմնին հագել է թույլ գրկող երկար, ուղիղ, լայն, սպիտակ շապիկ, կարճ մինչև արմունկը հասնող թևքերով: Դիմագծերը նկարված են սահուն, աչքերը և հոնքերը ուրվագծված մուգ գույնի երանգով, շուրթերը կարմիր են և երեսին կարմրությամբ, թավ, սև վարսերը ծոծրակին հավաքված են ծանր կապով: Ֆիգուրի հետևում տեղադրված է ցածր, շագանակագույն նստարան: Կոմպոզիցիան ցածր կլոր հիմքի վրա է: Արտադրողի անվանումը՝  Միկլյաշևսկու գործարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1850-1860 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-306