Շաղափ

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի շաղափ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կազմված է ուղղանկյունաձև իրանից, որը վերևում քիչ ավելի լայն է, քան ներքևում, ատամնավոր սկավառակից, որն ամրացված է իրանի կնտրոնում, պտտաթևից, որն ամրացված է սկավառակին և ունի փայտե գնդաձև գլխիկով բռնակ, կոնաձև ատամնանվից, որն ամրացված է իրանի ներքևի մասում և սկավառակի ատամնավոր եզրի հետ շփվելով՝ պտտվում է՝ գործի դնելով գործիքը և կոնաձև զանգվածեղ գլխիկից՝ կապիչից, որի օգնությամբ գայլիկոնը միանում է շաղափին: Եվս մեկ փայտե կիսագնդաձև գլխիկով բռնակ սկավառակի հակադիր կողմից պարուրակով միանում է իրանին: Տրամագիծ (սմ)՝  սկավառակ՝ 8.7 Նյութը՝  պողպատ, փայտ Բարձրություն (սմ)՝  20 Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/201 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628