շաբաթաթերթ «Գրական թերթ»-40 /2134/., «Չարենցի ոգեղեն աշխարհը»., գրախոսություն:Էջ` 2-րդ

շաբաթաթերթ «Գրական թերթ»-40 /2134/., «Չարենցի ոգեղեն աշխարհը»., գրախոսություն:Էջ` 2-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գրախոսության բնաբանը Ե.Չարենցի «...Եվ պայծառ նայիր անցած պատկերիս» տողն է: «Եղիշե Չարենց» մենագրությունը Հր. Թամրազյանի շուրջ երկու տասնամյակ բանաստեղծի կյանքի ու ստեղծագործության հետազոտությունների արդյունք է: Այստեղ հեղինակն ավելի շատ կարեվորում է բանաստեղծի Հոգեկան- Անցումային պահերն ու երեվույթները, փորձում բացատրել կյանքի, ժամանակի, հանգամանքի , օրերի հետ կենդանի մարդու ներքին կապերն ու փոխազդեցությունները: Գրքում արժեքավոր էջեր կան Չարենցի ոճական ու մեթոդական յուրահատկությունների եվ առնչությունների, Չարենց-Մայակովսկի ստեղծագործական զուգահեռի, «Երեքի» դեկլարացիայի առաջացման պատմական պայմանների ու խնդիրների եվ այլ հարցերի վերաբերյալ: Մենագրությունը բացում է Չարենցի ստեղծագործական հարուստ աշխարհի շատ գաղափարներ, օգնում պայծառ նայելու բանաստեղծի «անցած պատկերին», - ավարտում է իր խսքը Պետրոս Դեմիրճյանը: Առաջին էջին` եզրի մոտ ՉՏԹ կնիքն է Հեղինակ՝  Պետրոս Դեմիրճյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2899 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6131