Նրբախարտոց

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի նրբախարտոց Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կիսակլոր՝ կտրվածքում կիսաշրջանաձև, միաքարթ, միակտոր խարտոց է՝ բաղկացած աշխատող՝ խարտող մասից, որն ավարտվում է սուր ծայրով և կտրվածքում կլոր, բարակ, ձողաձև կոթից: Կոթը երեք տեղ՝ իրարից որոշակի հեռավորության վրա, ունի ցանցազարդ շրջագոտիներ, որոնցից երկուսի միջև առկա են անգլերեն «GLARDON SWISS MADE» գրությունը , «3» երեք թվանշանը և դեպի ձախ նայող ձկնիկի պատկեր՝ արտադրող ֆիրմայի էմբլեմը: Երկարություն (սմ)՝  ընդհանուր՝ 19.2 Նյութը՝  պողպատ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շվեյցարիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ. II կես Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8358/36 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-624