Նկարազարդման էսքիզ Ա.Պրեվոյի «Մանոն Լեսկո» վեպի համար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Լայն մոխրագույն, շագանակագույն հիմքի վրա ընդհանրացված բարձր մոխրագույն, կանաչ թձեր են, ձախից խոշոր պլանով երկու ֆիգուր են ամբողջ հասակով, ֆրոնտալ դիրքով: Ձախից կին է լայն, երկար մոխրագույն, վարդագույն շրջազգեստով սև երկարաթևք, խոր կտրվածքով, շագանակագույն վարսերով՝ ծոծրակին բարձր հավաքված ժապավենով (?), մուգ գույնով աևված են աչքերը, հոնքերը, քիթը և բերանը, ճակատին, քիմքին և վզին մոխրագույն, ստվերներ են: Աջից հետևում խոշորամարմին տղամարդու ֆիգուր է սև, շագանակագույն երկար ֆրակով, սև, կանաչ տաբատով և բաճկոնով, սպիտակ կրծքալով և սև, կանաչ գույների վինզելով և ձախ ձեռքում փայտով: Վարդագույնով երանգով, ընդհարացված արված է դեմքը, շագանակագույն բծերով նկարված են հոնքերը, աչքերը, քիթը, դեմքի ձախ հատվածին ստվեր է ընկնում: Հետևի ֆոնին աղջամուղջային մոխրաոգւյն կանաչ երկինքն է: Հեղինակ՝  Ռուդակով Կոնստանտին Իվանովիչ 1891-1949 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-147