Նինա և Մանյա Ֆեոդորովնա Կապիկովաները

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Զուգանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված են երկու քույրեր Նինա և Մանյա Կապիկովաները: Կրտսեր քույրը՝ Մանյա Կապիկովան 2-3 տարեկան աղջնակ է, որը նստած է աթոռի վրա: Մազերը կարճ խուզած են, հագին կարճ թևքերով, փոռիկներով զգեստ է: Նրա կողքին քույրն է՝ Նինա Կապիկովան, որը 5-6 տարեկան կլինի: Հագին կոճակներով և փոռիկներով զարդարված զգեստ և կիսակոշիկներ են: Պարանոցին ուլունքաշար կա: Ավագ քույրը երկու ձեռքերով գրկել է փոքրին: Նյութը՝  ստվարաթուղթ, լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  6.5 Նվիրատու՝  Իվան Սերգեյի Զարդարով Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նոր-Նախիջևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1879թ. Բարձրություն (սմ)՝  10.4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6250/2 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-414