Նիժնի Նովգորոդ: Կրեմլ

Նիժնի Նովգորոդ: Կրեմլ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Առաջին պլանում լայն բակ է պատկերված՝ սպիտակ-օքրայագույն ճանապարհներով և ծառուղիներով, կանաչ ֆիգուրային գազոններով, ոչ մեծ, սև, կանաչ, շագանակագույն բոսկետներով, թփերով, բարակ բույներով ծառերով և թափվող կատարներով: Ծառուղու ձախ կողմում մի քանի առանձին կանգնած կանանց և տղամարդկանց ֆիգուրներ են, աջ կողմում՝ խորքում՝ ճանապարհի վրա, մի քանի մարդկային ֆիգուր կա, ինչպես նաև պրոֆիլով կանգնած /սայլակով/ ձիու ֆիգուր: Այս ամենը պատկերված է ընդհանրական սև ուրվագծով: Միջին պլանում ձախից և հեռվում՝ աջից կան կարմիր, մանուշակագույն, շագանակագույն շինություններ, սոխաձև կատարներով եկեղեցի, որոնք սպիտակ, կանաչ գույնի են, բարձր թմբուկի վրա են տեղադրված: Սրածայր վերջավորումները, զանգվածեղ աշտարակների սև վրանները, հրակնատները կազմում են հորինվածքի մի մասը: Վերևում կապույտ, յասամանագույն, սպիտակ երկինքն է: Հեղինակ՝  Լենտուլով Արիստարխ Վասիլևիչ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1911 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ - 117