Նժույգ սանձահարողը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/անիմալիստական քանդակ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Կոմպոզիցիան ներկայացնում է երիտասարդ, նժույգ հեծած, փափուկ, սրածայր գլխարկով, լայն շապիկով, բացված օձիքով, երկար քշտած թևքերով, լայն անդրավարտիքով տղամարդու: Վերջինս երկար ուղիղ օղակապարանով (որի վերջը ամրացված է մեկ այլ ձիու գլխին) սանձահարում է, ծառս կանգնած հզոր նժույգի: Ձին պատկերված է՝օդում գտնվող, ծնկների հատվածում ծալված առջևի ոտքերի վրա, ծածանվող բաշով և պոչով: Ռելիեֆային ձևով են արված կողերը, զարգացած մկանները, վզի, ոտքի, բերանի հատվածքը բաց է: Արձանախումբը տեղադրված է բարձր օվալաձև պատվանդանի վրա, որի վերևի հատվածը ձևավորված է բարձր ռելիեֆով, որը արտահայտում է հիմքի ուրվագիծը: Հեղինակ՝  Եվգենի Եվգենևիչ Լանսերե 1848-1886 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-232