Նատյուրմորտ վարդերով

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է լայն կանաչ, շագանակագույն հարթություն, որի ձախ կողմում կան երկու կանաչ-մանանեխագույն միջին ֆորմատի գրքեր, վերևինի անկյունին դրված է խեցե օքրադարչնագույն պիալ՝ ներսից դեղնաշագանակագույն, գորշ երկնագույն ստվեր արձակող: Կողքին խոշոր դեղնականաչ պտուղներ կան: Աջից՝ գորշ վարդագույն մանր ափսեի մեջ, երկու դեղնականչ կարմրավուն խնձորներ կան: Նրանցից աջ սպիտակ ու կապտավուն կտորի ծալքի հետևում ձվաձև թրմաման է՝ կապույտի վրա ոսկեգույն նախշերով: Կենտրոնում բարձր ծխաերկնագույն ապակե ծաղկաման թեյավարդի հինգ խոշոր գլխիկներով բարձր ցողուններն են: Ծաղկամանի թափանցիկ պատերի հետևից երևում է մեծ ձվաձև փայտե սկուտեղ՝ եռանկյունաձև բռնակներով, դեղնականչ ծաղկե նախշերով: Ֆոնին պատկերված է կտավի թոփ /?/ և փայտե շրջանակի մասը: Հեղինակ՝  Կռայց Պոլինա Բորիսովնա (1911-1980) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ- 21