Նատյուրմորտ: Ծաղիկներ և մրգեր

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Չեզոք, գորշ օքրայագույն ֆոնին կա կլոր սեղանածածկ՝ ծածկված խայտաբղետ կապույտ, կարմիր նախշավոր ծածկոցով և մեծ դարսերով դրված գոր կարմիր, երկնագույն վարագույրի կտորով: Ձախ մասից վերևում կա շագանակագույն խեցաման՝ կանաչ, լայն ցողունների տերևներով, ցածր հյուսված, գորշ կանաչ խոշոր դեղնաօքրայագույն, մանր սպիտակ, վարդագույն պտուղներով: Կողքին մի քանի դեղնավարդագույն պտուղներ կան, ցածր, ուռուցիկ, կողավոր կապտաերկնագույն ձևավոր ոտիկով սափոր՝ մուգ կարմրավուն, կարմիր, դեղին, վարդագույն ծաղիկների փնջով: Առջևում 10-11 խոշոր, կլորավուն, դեղնակարմիր, դարչնագույն, կանաչ պտուղներ կան՝ զամբյուղից դուրս գլորված: Կողքին կա երկարավուն կանաչ տերևներով կճուճ: Հեղինակ՝  Կուզնեցով Պավել Վարֆոլոմեևիչ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1933 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-93