Նատյուրմորտ: Ծաղիկներ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է բարձր, ապակե լայնաբերան, կարճ ու լայն ոտքով ու ներքևում նեղացող ծաղկաման՝ հինգ ճկուն ու բարձր ցողուններ ունեցող նարգիզներով, որ երևում են անոթի թափանցիկ պատերի հետևից: Անոթը կապույտ ու երկնագույն նեղ ստվեր է ձգում հորիզոնական հարթության՝ մի քանի նրբագծերով պատկերված մակերեսին և պատին: Դեղնագորշ, վարդագույն ծաղիկների կողքին կա մեկ վարդագույն, կարմիր ծաղիկ՝ շագանակագույն ցողունով, նեղ ոլորագիծ տերևներով: Հեղինակ՝  Կռայց Պոլինա Բորիսովնա (1911-1980) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-23