Նատյուրմորտ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Խոշոր պլանով, անկյունագծով պատկերված է սեղանածածկ՝ վրան մոխրագույն, վարդագույն, օքրայագույն երանգերի ծածկոց, որի վրա՝ կենտրոնում, կանգնած է օքրայագույն, փիրուզագույն զմրուխտե գույնով արված ճենապակյա զամբյուղ՝ բարակ ձևավոր մոխրագույն, օքրայագույն բռնակով և նարնջագույն շագանակագույն երկարուկ պտուղներով՝ երկու խոշոր լիմոն: Ծաղկամանի երկու կողմերում՝ձախից, վերևում ճենապակյա մոխրագույն, մանուշակագույն, վարդագույն թեյնիկ է՝ շագանակագույն կափարիչով և գորշ սպիտակ ելունդով դրանից ներքև դարչնագույն, շագանակագույն ափսեի վրա նստուկով ներքև հենած դրված է, դարչնագույն, շագանակագույն երկարուկ պոչով թեյի գդալ, դրա կողքին ապակե ցիլինդր է մոխրագույն, օքրայագույն ապակե բաժակ լցված շոկոլադե, շագանակագույն թեյով: Աջից՝ վերևում, էսքիզային ոճով արաված ապակե բաժակ է, որը ձուլվում է ֆոնին, որի մեջ թեյի գդալ է, մոխրագույն, շագանակագույն երանգի: Ավելի ներքև բաժանված է խիտ մոխրագույն, մանուշակագույն ստվերով, հստակ կրկնվող ճենապակե զամբյուղի ձևով, կանգնած է երկարուկ, կարմիր բորդո անոթ՝ թուրմ պատրաստելու համար, վերջինից ընկնում է վարդագույն, բորդրո ստվերն: Հեղինակ՝  Նիկրիտին Սոլոմոն Բորիսովիչ 1898-1965 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ-ԿՊ 350