Նատալյա: Ի. Ս. Տուրգենևի «Ռուդին» վեպի նկարազարդում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Բարդ, անհասկանալի բնանկարի ֆոնին առաջին պլանում խոշոր, մինչև ծնկները պատկերված է երիտասարդ կին՝ բաց գույնի գլխարկով և բաց գույնի ժապավենով և վարդակապով, նստեցրած շրջազգոստով, լայն ուսագծով բաց գույնի օձիքով և թափվող մինչև արմունկների ծալքը բաց գույնի լայն գլխաշոր-շալով: Կինը երկարավուն նրբագեղ դեմքով է՝ ուղիղ մուգ հոնքերով, մեծ, կենտրոնացած նայող մուգ աչքերով, թավ սև թարթիչներով, երկար, բարակ, թեթևակի վեր բարձրացած քթով, թեթևակի բացված ուռուցիկ շուրթերով, գեղեցիկ բերանով և փոքրիկ կզակով, խիտ մուգ ուղիղ սանրած հերաբաժանով: Հեղինակ՝  Սվեշնիկով Վլադիսլավ 1926 (?)-1953 (?) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ- 340