Նախահաշիվ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Կոթողներ Տեսակ/ժանր՝  Հուշարձան Բնօրինակի անվանում՝  Նախահաշիվ` Մեծամորի պատմամշակութային արգելավայր թանգարանի շենքի արտաքին ջրամեկուսացման և փակ աշխատանքների Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Նախահաշիվ` Մեծամորի պատմամշակութային արգելավայր թանգարանի շենքի արտաքին ջրամեկուսացման և փակ աշխատանքների : Գիրք` սպիտակ կազմով: Կազմի վրա` մեջտեղի մասում կա դեղնավուն գույնի տիտղոսաթերթ, որի վրա գրված է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման վարչության նախագծային գրասենյակ, նախահաշիվ, Մեծամորի պատմամշակութային արգելավայր թանգարանի շենքի արտաքին ջրամեկուսացման և փակ աշխատանքների, Երևան, 1983 թ.: Գրքի կազմի վերին ձախ անկյունում նշված է նախահաշվի հաշվառանիշը և դրված է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի շտամպը: Գիրքը բաղկացած է կազմից, տիտղոսաթերթից (1 էջ), նախահաշվից (2 էջ), ակտից (2 էջ), հեղինակային վերահսկողության հաշվարկից (2 էջ), գծագրից (1 էջ), ընդամենը` 8 էջ: Նախահաշիվը տպագիր է: նախահաշիվը ստորագրված է հեղինակների` Մ. Դ. Հարությունյանի, Ա. Ի. Հակոբյանի կողմից: Ակտը ստորագրված է Մ. Մ. Մինասյանի, Ա. Անանյանի, Ռ. Հակոբյանի, Տ. Սանդոյանի, Ս. Նարիմանյանի, Վ. Խաչատրյանի կողմից: Հեղինակ՝  Մ. Դ. Հարությունյան, Ա. Ի. Հակոբյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983 թ. Նյութը՝  թուղթ Լայնություն (սմ)՝  20.8 Երկարություն (սմ)՝  29.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 322 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 72/184