Նախահաշիվ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Կոթողներ Տեսակ/ժանր՝  Հուշարձան Բնօրինակի անվանում՝  Գառնահովիտի Սբ Գևորգ եկեղեցի Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  ՀՍՍՀ Թալինի շրջանի Գառնահովիտի Սբ Գևորգ եկեղեցու քարհանքի բացման աշխատանքների նախահաշիվ: Սպիտակ կազմով գիրք, բաղկացած 1 էջ վերնագրից, նախագծային գրասենյակի անդամների ստորագրությունից, բովանդակությունից /1 էջ/, բացատրագրից /1 էջ/, քարհանքի բացման աշխատանքների նախահաշվից /1 էջ/, մասնագիտական ակտից /1 էջ/, ձեռագիր հաշվարկներից /5 էջ/: Կազմի վրա` մեջտեղի մասում, կա տիտղոսաթերթ: Առկա են առաջին էջին մեկ կնիք՝ Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման ու օգտագործման վարչության, նաև՝ հինգ ստորագրություն նախագծային գրասենյակի պաշտոնատար անձանց: Կազմի վրա առկա է Նախագծային վարչության դրոշմը, որի վրա կարդացվում են ամիս -ամսաթիվ, հին համարը և ստորագրություն, վերևում՝ ՊԾ դրոշմը: Ընդամենը՝ 12թերթ: Հեղինակ՝  Ն. Տոնոյան, Հ. Սիմոնյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1990թ. Նյութը՝  թուղթ /կազմը՝ ստվարաթուղթ Չափս՝  լայն.՝ 21, 5, երկ. 30 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 286 Բաժնեհաշվառանիշ՝  նն 63/19