Նախագծային աշխատանքների պայմանագիր

Նախագծային աշխատանքների պայմանագիր

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Կոթողներ Տեսակ/ժանր՝  Հուշարձան Բնօրինակի անվանում՝  Նախագծային աշխատանքների պայմանագիր` Հայաստանի ազգագրության պետական թանգարանի ժողովրդական ճարտարապետության և կենցաղի բացօթյա ցուցադրության գլխավոր հատակագծի Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Նախագծային աշխատանքների պայմանագիր` Հայաստանի ազգագրության պետական թանգարանի ժողովրդական ճարտարապետության և կենցաղի բացօթյա ցուցադրության գլխավոր հատակագծի` Հայաստանի ազգագրության պետական թանգարանի ժողովրդական ճարտարապետության և կենցաղի բացօթյա ցուցադրության գլխավոր հատակագծի նախագծային աշխատանքների պայմանագիր: Գիրք` կապույտ կազմով: Կազմի վրա` մեջտեղի մասում կա սպիտակ գույնի տիտղոսաթերթ, որի վրա գրված է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման վարչության նախագծային գրասենյակ, կենտրոնում` պայմանագիր № 14/84` Հայաստանի ազգագրության պետական թանգարանի ժողովրդական ճարտարապետության և կենցաղի բացօթյա ցուցադրություն, գլխավոր հատակագծի նախագծային աշխատանքների, պատվիրատու` Հայաստանի ազգագրության պետական թանգարան, Երևան, 1984 թ.: Տիտղոսաթերթի վերին ձախ անկյունում դրված է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի շտամպը: Գրքի կազմի վերին ձախ անկյունում նշված է նախագծի հաշվառանիշը և կրկին դրված է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի շտամպը: Նախագիծը բաղկացած է կազմից, ձեռագիր բովանդակությունից (1 էջ), պայմանագրից` ռուսերեն լեզվով (2 էջ), նախագծային առաջադրանքի տիտղոսաթերթից (1 էջ), նախագծման առաջադրանքից (4 էջ), նախահաշվի տիտղոսաթերթից (1 էջ), հավաք նախահաշվից (9 էջ), ընդամենը` 18 էջ: Նախագիծը տպագիր և ձեռագիր է: Պայմանագիրը կնքված է Հայաստանի ազգագրության պետական թանգարանի և Նախագծային գրասենյակի կնիքներով: Նախագծի 8-րդ էջին առկա են հեղինակների` Ռ. Ն. Այդինյանի, Հ. Վ. Վարդանյանի ստորագրությունները: Հեղինակ՝  Ռ. Ն. Այդինյան, Հ. Վ. Վարդանյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984 թ. Նյութը՝  թուղթ Լայնություն (սմ)՝  21.5 Երկարություն (սմ)՝  30. 2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 322 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 72/173