Նախագիծ-նախահաշիվ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Կոթողներ Տեսակ/ժանր՝  Հուշարձան Բնօրինակի անվանում՝  Դվինի կենտրոնական թաղամաս Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  ՀՍՍՀ Արարատի մարզի Դվինի կենտրոնական թաղամասի փլատակների մաքրման աշխատանքների նախագիծ և նախահաշիվ: Փուլ IV, 8-9-րդ դդ. կառույցներ: Վարդագույն կազմով գիրք, կազմված նախագծի կազմից, տեքստից, նախահաշվից: Առկա են առաջին էջին 2 կնիք՝ Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման ու օգտագործման վարչության և 3 ստորագրություն նախագծային գրասենյակի պաշտոնատար անձանց: Կազմի վրա առկա է ՊԾ դրոշմը և նախագծային վարչության դրոշմը, որի վրա կարդացվում են ամիս -ամսաթիվ, հին համարը և ստորագրություն: Ընդամենը՝ 14 թերթ: Հեղինակ՝  Գ. Գալդիյանց Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1987 թ. Նյութը՝  թուղթ /կազմը՝ ստվարաթուղթ/ Չափս՝  լայն.՝ 21, երկ. 30.5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 181 Բաժնեհաշվառանիշ՝  նն 11/31