Նախագիծ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Կոթողներ Տեսակ/ժանր՝  Հուշարձան Բնօրինակի անվանում՝  Նախագիծ` պահպանության գոտիների Մասիսի շրջան, ավան Դարակերտ, ,,Դարակերտ,, բնակատեղիի Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Նախագիծ` պահպանության գոտիների Մասիսի շրջան, ավան Դարակերտ, ,,Դարակերտ,, բնակատեղիի: Գիրք`բաց մանուշակագույն կազմով: Կազմի վրա առկա է սպիտակ տիտղոսաթերթ, որի վրա գրված է «ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման և օգտագործման վարչության նախագծային գրասենյակ, ծածկագիր Պ02/87, Մասիսի շրջան, ավան Դարակերտ, ,,Դարակերտ,, բնակատեղիի պահպանության գոտիների նախագիծ, /հանրապետական նշանակուրյան հուշարձան/, Երևան 1987թ»: Բաղկացած է տիտղոսաթերթ 1 թերթ, հեղինակային խմբի կազմ 1 թերթ, նախագծի կազմ 1 թերթ, հուշարձանների պահպանության և օգտագործման մասին օրենք 1 թերթ, հիմնական դրույթներ 1 թերթ, պատմական ակնարկ 3 թերթ, 1 ծալված գծագիր, 2 լուսանկար, ընդամենը`11 թերթ: Գծագրի գծագրական շտամպի վրա գրված է Մասիսի շրջան, գյուղ Դարակերտ, բլուր- բնակատեղիի տեղահանույթ, պահպանման գոտիների նախագիծ, գծագրի չափսերը բացված` լայն.44սմ, երկ.70սմ: Կազմի վերևի ձախ անկյունում առկա են ՊՄՊ ծառայության դրոշմն ու ծածկագիրը, իսկ ներքևում` Նախագծային ինստիտուտի դրոշմը, հին համարը և ստորագրություն, տիտղոսաթերթի վրա առկա են Մասիսի շրջսովետի գործադիր կոմիտեի կնիքը և ստորագրություն, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման և օգտագործման վարչության նախագծային գրասենյակի կնիքը և վարչության պետի տեղակալ Վ. Սաղումանի ստորագրությունը, Նախագծային գրասենյակի կնիքը և Ա. Գրիգորյանի, Ա. Ղուբասարյանի,Վ. Ավետիսյանի ստորագրությունները: Հեղինակ՝  Վ. Ավետիսյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1987թ. Նյութը՝  թուղթ Լայնություն (սմ)՝  20.5 Երկարություն (սմ)՝  29 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 270 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 47/10