Նախագիծ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Կոթողներ Տեսակ/ժանր՝  Հուշարձան Բնօրինակի անվանում՝  Նախագիծ` Խոր- Վիրապ վանքի զանգակատան սյունաշարի վերանորոգման նախագիծ, մաս`ճարտարապետա-շինարարական Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Նախագիծ` Խոր- Վիրապ վանքի զանգակատան սյունաշարի վերանորոգման նախագիծ, մաս`ճարտարապետա-շինարարական: Գիրք`սպիտակ, խունացած կազմով:Կազմի վրա առկա են դեղնավուն թերթիկներ, որոնց վրա գրված է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման և օգտագործման վարչության նախագծային գրասենյակ, Նախագիծ Խոր- Վիրապ վանքի զանգակատան սյունաշարի վերանորոգման նախագիծ, մաս`ճարտարապետա-շինարարական,Երևան 1980 թ: Բաղկացած է` բացատրագիր 2 թերթ,ներկայացված գծագրեի ցուցակ 1թերթ, տիտղոսաթերթ 1 թերթ,քաղվածք 1թերթ, 3 ծալված գծագիր, ընդամենը`8 թերթ: 1-ին գծագրի վրա գրված է Խոր Վիրապ վանք,զանգակատուն, խնձորակ և խաչ,գծագրի չափսերը ծալված` լայն.43սմ, երկ.61սմ.,2-րդ գծագրի վրա գրված է Խոր Վիրապ վանք,ռոտոնդայի փռվածք լայն.43սմ, երկ.61սմ, 3-րդ գծագրի վրա գրված է Խոր Վիրապ վանք, հատակագիծ, լայն.59սմ, երկ.84սմ: Կազմի վերևի ձախ անկյունում առկա են ՊՄՊ ծառայության դրոշմն ու ծածկագիրը,իսկ ներքևի ձախ անկյունում` Նախագծային ինստիտուտի դրոշմը, հին համարը և ստորագրություն,տիտղոսաթերթի վրա առկա են ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման և օգտագործման վարչության նախագծային գրասենյակի կնիքը և վարչության պետի տեղակալ Մ. Մինասյանի ստորագրությունը , Թ. Գևորգյանի, Գ. Ղաֆադարյանի, Ա. Հովսեփյանի ստորագրությունները: Հեղինակ՝  Ա. Հովսեփյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980թ. Նյութը՝  թուղթ Լայնություն (սմ)՝  20.5 Երկարություն (սմ)՝  29.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 182 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 12/38