Նախագիծ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Կոթողներ Տեսակ/ժանր՝  Հուշարձան Բնօրինակի անվանում՝  Նախագիծ` պահպանության գոտիների Արարատի շրջան, գ. Վանաշեն, բնակատեղիի և դամբարանադաշտի Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Նախագիծ` պահպանության գոտիների Արարատի շրջան, գ. Վանաշեն, բնակատեղիի և դամբարանադաշտի: Գիրք`բաց մանուշակագույն կազմով:Կազմի վրա առկա է սպիտակ տիտղոսաթերթ, որի վրա գրված է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման և օգտագործման վարչության նախագծային գրասենյակ,ծածկագիր Ա 01/87, Արարատի շրջան, գ. Վանաշեն, բնակատեղիի և դամբարանադաշտի պահպանության գոտիների նախագիծ /հանրապետական նշանակության հուշարձաններ/, Երևան 1987թ: Բաղկացած է տիտղոսաթերթ 1 թերթ, հեղինակային խմբի կազմ 1 թերթ, նախագծի կազմ 1 թերթ հիմնական դրույթներ 2 թերթ, պատմական ակնարկ 4 թերթ, 1 ծալված գծագիր, 1 լուսանկար, ընդամենը` 11 թերթ: Գծագրի գծագրական շտամպի վրա գրված է Արարատի շրջան, գ. Վանաշեն, բնակատեղիի և դամբարանադաշտի պահպանության գոտիների նախագիծ, բնակավայրի տեղահանույթ, գծագրի չափսերը բացված` լայն.51,5սմ, երկ.58սմ: Կազմի վերևի ձախ անկյունում առկա են ՊՄՊ ծառայության դրոշմն ու ծածկագիրը, իսկ ներքևում` Նախագծային ինստիտուտի դրոշմը, հին համարը և ստորագրություն, տիտղոսաթերթի վրա առկա են ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման և օգտագործման վարչության նախագծային գրասենյակի կնիքը և վարչության պետի տեղակալ Վ. Սաղումյանի ստորագրությունը, Նախագծային գրասենյակի կնիքը և Ա. Գրիգորյանի, Ա. Ղուբասարյանի,Վ. Ավետիսյանի ստորագրությունները: Հեղինակ՝  Վ. Ավետիսյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1987թ. Նյութը՝  թուղթ Լայնություն (սմ)՝  21 Երկարություն (սմ)՝  30.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 182 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 12/32