Նախագիծ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Քրիստոնեական հավատքին առնչվող շինություններ և մանրամասներ Տեսակ/ժանր՝  Շինություններ Բնօրինակի անվանում՝  Նախագիծ՝ Աշտարակ քաղաքի «Սբ. Հովհաննես» եկեղեցու վերանորոգման և օգտագործման, մաս՝ 2, հատոր՝ 4, գիրք՝ 4, էլեկտրոենթակայան: Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Նախագիծը կազմված է ռուսերեն լեզվով: Գիրք սպիտակ գույնի կազմով: Կազմի վրա՝ մեջտեղի մասում, կա տիտղոսաթերթ: Բաղկացած է՝ նախագծի կազմից, հավաքածուի ցանկից, ընդամենը՝ 7 թերթ գծագրից: Նախագծի առաջին, չորորդ, տասնմեկերորդ և տասներեքերորդ էջերին առկա է Նախագծային գրասենյակի շտամպը, որի վրա առկա են հեղինակների ստորագրություններ, երկրորդ, երրորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ և տասներկուերորդ էջերին առկա է Նախագծային գրասենյակի շտամպը երկուական օրինակով, որոնց վրա առկա է ստորագրություն: Կազմի վրա առկա է Նախագծային գրասենյակի շտամպը երկու օրինակով, որոնցից մեկի վրա առկա է հեղինակների անուններն ու ստորագրությունները, մյուսի վրա առկա է ամիս ամսաթիվ, հին համարը և ստորագրություն: Հեղինակ՝  Գ. Ղաֆադարյան, Տ. Սանդոյան, Ն. Թաշչյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1986թ. Նյութը՝  Թուղթ Չափս՝  Լայն.՝ 40.5սմ, երկ.՝ 29.7սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 72 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 1/254