Մորո Մատյուրեն. «Հովվուհի» / MOREAU MATHURIN. LA BECQUE'E (La bergère)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/արձան. անդրի Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Նկարագրություն Մորո Մատյուրեն. «Հովվուհի» բրոնզե արձանիկ: Աղջիկը մի ոտքը ծալած նստած է կոճղի վրա, գլխաշորով է, երկար ծալքավոր կիսաշրջազգեստով, մեծ բացվածքով՝ դիմացից կապիչներով, կարճաթև բլուզով, ոտաբոբիկ: Շրթունքների մոտ պահել է ձախ ձեռքի ցուցամատին նստած է փոքրիկ թռչնակ: Ծնկներին կաղնու ճյուղի վրա բույն է՝ թռչնի ձագով: Ոտքերի մոտ ծղոտե զամբյուղ է տափաշշով և անձեռոցիկով: Կոճղի կողքին փորագրված է քանդակագործի անունը. "Moreau Mathurin" Արձանիկը ամրացված է առանցքի շուրջ պտտվող բաց գույնի բրոնզե կլոր պատվանդանի վրա, փակցված էփոքրիկ տախտակ՝ վրան գրություն. «LA BECQUE'E PAR Math. MOREAU HORS CONCOURS»: Ձեռք է բերված բանաստեղծի ընտանիքից, ակտ N 106, 25/XII-1964 թ.: Ցուցադրվում է հյուրասենյակում: Վարպետ՝  Մորո Մատյուրեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ֆրանսիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Նյութը՝  բրոնզ, ձուլածո Տրամագիծ (սմ)՝  հիմքի` 30 Բարձրություն (սմ)՝  83 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  494 Բաժնեհաշվառանիշ՝  ՀԲ 511