Մոսկվայի մերձակայք

Մոսկվայի մերձակայք

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է գյուղի ծայրամաս, ձախից՝ մի փոքր անտառ՝ ծածկված գորշ երկնագույն ձյունով, բարակ, սլացիկ մատղաշ ծառերով, սակավաթիվ դեղնա-դարչնագույն տերևներով: Աջից՝ երկու կեչիների ամուր բների հետևում, մանր երկու մարդկային ֆիգուրներ են ողջ հասակով՝ երկնագույն, դարչնագույն սպորտային հագուստներով: Կա մի դահուկորդ ու աղջիկ՝ մուգ կապույտ վերարկուով: Նրանց հետևում՝ ճանապարհի երկայնքով, փոքր, գորշ շագանակագույն տնակներն են՝ սպիտակ մաքուր ձյունով ծածկված կտուրներով, շարք կազմած, թեքված ցածր ցանկապատերի հետևում բարձր ծառերի՝ սուր, ճկուն տերևներով և մուգ դարչնագույն խունացած տերևներով ֆոնի վրա: Վերևում գորշ երկնագույն երկինքն է: Հեղինակ՝  Նալբանդյան Դմիտրի Արկադևիչ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-128