Մոսկովյան բնանկար: Քաղաքային բնանկար:

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Կարմրաշագանակագույն, սպիտակ, կապտաերկնագույն պատերով ու մանուշակագույն, վարդագույն տանիքներով տների մանր խորանարդներ են պատկերված, ինչպես նաև բարձր, սպիտակ, երկնագույն զանգակատուն, մեկ գմբեթ ունեցող եկեղեցու գորշ շագանակագույն գմբեթ, որոնք խեղդված են դեղնականաչ ծառերի խիտ կատարների ներսում: Առջևի պլանին ներքևում կան պատկերված հինգ մանր մարդկային ֆիգուրներ ողջ հասակով՝ սահուն կապույտ, սպիտակ, երկնագույն, մանուշակագույն քսվածքներով: Վերևում սպիտակ, կապտավուն ամպոտ երկինքն է՝ նեղ շերտով: Հեղինակ՝  Կուզնեցով Պավել Վարֆոլոմեևիչ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-94