Մյուռոնի աման

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Քրիստոնեական պաշտամունքի և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Մեռոնաման-տափաշիշ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Քառակող տափաշիշ, վերևի մասը՝ նեղ, բերանը՝ կլոր, փակվում է օվալաձև վիշապներով ձևավորված՝ կանթ ունեցող պտուտակե փականով: Ճակատային պատերին՝ նիզակով վիշապին խոցող Սուրբ Գևորգն է՝ ձիու վրա: Նրանից աջ և ձախ՝ ծաղկաթերթ վարդյակներ են, իսկ վերևում և ներքևում՝ արձանագրություններ. «ՍԲ ՎԿԱՅՆ ՔՐԻՍՏՈՍԻ ԳԷՎՈՐՔ ԹՎԻՆ ՀԱՅՈՑ ՌՃԾԱ» /1151=1702/: Կողեզրերին՝ ոճավորված կենաց ծառ՝ դրախտի թռչուններով: Լայնություն (սմ)՝  20 Բարձրություն (սմ)՝  21 Նյութը՝  Կապար, անագ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թոխաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1702թ. Հաստություն (սմ)՝  4 Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5688/20 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-3-675