Մ.Լ.Աբրահամյանի դիմանկարը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Առջևի պլանում, զբաղեցնելով նկարի գրեթե ողջ մակերեսը, պատկերված է կնոջ դիմանկար՝ մինչև ծնկները հասնող: Կինը նստած է, ձախ ձեռքը հենել է սեղանին, որի միայն մի փոքր հատվածն է երևում: Աջ ձեռքը դրել է ծնկներին: Նա հագել է գույնզգույն, մանուշակագույն, շագանակագույն, դեղին, կանաչ, կապույտ մանր ծաղկանախշով զգեստ՝ կարճ թևերով: Բաց, դեղնավուն մազերը կոկիկ հարդարված են, կապված հետում՝ բացելով լայն, փոքր-ինչ խորշոմած ճակատը, դեմքի երկարավուն օվալը, մեծ, մուգ կանաչ աչքերը, որոնց տակ մութ պարկեր են, կամար ունքերը, փոքր կորությունով քիթը: Կրծքին՝ շրջազգեստի ուղղանկյուն բացվածքի մեջ, ոչ մեծ կազմազարդ շղթա է: Հետևի պլանին նկարների ու շրջանակների հատվածներ ու վարդագույն, մուգ կարմիր ծաղիկների փունջ է երևում: Պատկերյալը գտնվում է լարվածության, մտավոր կենտրոնացվածության մեջ: Ասես մտքերի մեջ խորասուզված լինի: Հեղինակ՝  Լակտիոնովա Մարիա Ալեքսանդրովնա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1976 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-105