Միկրոմետր

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի մանրաչափ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կազմված է տափակ-կիսաշրջանաձև մասից և գլանաձև երկմաս չափիչ-սանդղակից: Ներքին անշարժ հատվածի վրա հորիզոնական տողով գծված է 25 միլիմետրանոց սանդղակ՝ չափանշված «0;5;10;20;25» թվանշաններով, արտաքին շարժական հատվածի վրայի սանդղակը շուրջանակի է՝ «0;5;10;15;...;45» թվանշաններով: Սանդղակը պտտել-ձգելու միջոցով գլանաձև առանցքը գալիս է դեպի արտաքին գլխիկի ելուստը: Սանդղակի արտաքին պտտող հատվածի վրա՝ ցանցաձև գոտիների միջև կա համարանիշ կամ թվեր՝ «9 5 8 7», որից հետո նշված է գործիքի պատրաստման տարեթիվը և երկիրը՝ «1986 /год/, USSR», այնուհետ առկա է դրոշմ և «0.01MM» /բաժանման արժեքը/: Երկարություն (սմ)՝  14.5 Նյութը՝  մետաղ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԽՍՀՄ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1968թ. Լայնություն (սմ)՝  7 Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/220 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628