Մեսրոպ Մաշտոց, 1953, Երևան

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/արձան. անդրի Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Արձանիկ՝ տղամարդու ֆիգուր, միաձուլված պատվանդանին, նստած բարձրադիր հարթակին, թիկնեղ: Ձախ ձեռքով բռնած ձախ կոնքազդրին դրված տախտակը: տախտակ վրա թույլ նշմարվող ՛՛Ա՛՛, ՛՛Բ՛՛, ՛՛Գ՛՛ տառերը: Աջ թևը կրծքավանդակին ծալած, ցուցամատն ու միջնամատը դրած տախտակին: Աջ ոտքը առաջ դրած, պատվանդանից դուրս, ձախը՝ դեպի հետ, պատվանդանի երկրորդ հարթակին: Հետևամասն ամբողջությամբ անմշակ: Նյութը՝ պլաստիլին: Տեխնիկան՝ ծեփում: Չափսը՝ 34 x18 x 8: Վերականգնված: Վիճակը՝ բավարար: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899-1979/ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 54 Բաժնեհաշվառանիշ՝  Ք.Ֆ. - 8