Մաքոք

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոստայնանկության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Կտավագործի մաքոք Թանգարան՝  Փայտարվեստի թանգարան Նկարագրություն ՝  Մաքոքը դահուկաձև ուրվագծով է, երկու ծայրերը ներփորված մարդակերպ ուրվագծով, որոնց մեջ ասեղաձև գլխիկներ են: Զարդային հորինվածքը երկկողմանի է:Մի երեսին երեք վարդյակներ են փորագրված՝ երկուսը ծաղկաթերթիկներով, կենտրոնականը՝ խաչաձև ակոսներով: Վարդյակների միջև երկայնական առանցքի հետ համընկնող կենաց ծառ է: Մյուս երեսին երեք ժապավեններ են փորագրված, որոնցից երկայնականը լուծված է զիգզագաձև դասավորված ծաղկաթերթիկներով, մյուս երկուսը՝ եռանկյունիներով:Մաքոքի երկու ծայրերին արձանագրություն է՝ հեղինակի անվան սկզբնատառերով և կատարման թվականով: Հեղինակ՝  Կարեն Խաչատրյան Նյութը՝  կարմիր փայտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1985թ. Չափս՝  43 x 3,5սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  1914